Մայր Տաճարի վերաօծմանը իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից
Նմանատիպ
Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն սպառիչ պատասխան չենք ստացել, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Անկեղծ ասած, հրավերի հետ կապված մեզ մոտ եղել է տարակուսանք՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով, և հաշվի առնելով այդ հանգամանքը հրավերի նպատահարմարության հարցը քննարկվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, ինչի արդյունքում դրական եզրակացություն է ստացել»,-ասել է նա։
Արշակ Սրբազանը նշել է, որ համազգային արարողություներին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իրենց կողմից։
«Եկեղեցին շարունակելու է իր մտահգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»,-շեշտել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում