Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու

Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու

Վեհափառ Հայրապետի առաջարկով որոշվեց, որ այևս Մայր տաճարի բակում կաթողիկոսներ չեն թաղվի, քանի որ ամբողջ հրապարակը վերածվում է գերեզմանատան։ Այժմ կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որն ամենօր ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նաթան Սրբազանի փոխանցմամբ՝ հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում