Վրաստանում օրենքով արգելվեց ԼԳՏԲ քարոզը
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ վերջնականապես ընդունեց «Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծը, որով արգելվում է այդ երկրում ԼԳՏԲ քարոզը։
Համաձայն այդ օրենքի՝ արգելվում են միասեռական ամուսնությունները, բժշկական միջամտություններով սեռափոխությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, ԼԳՏԲ համայնքի քարոզը ուսումնական հաստատություններում, ԶԼՄ-ներում և այլն։
«Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծը՝ որպես մեր ժողովրդի հավաքական շահերն ու հետաքրքրություններն արտահայտող օրինագիծ, եզակի դեպք է և վերահաստատում է, որ ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանությունը շատ կարևոր են վրացի ժողովրդի համար»,-Спутник Грузия-ի փոխանցմամբ՝ ասել է իշխող՝ «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Ռաթի Իոնատամիշվիլին։
Վերջինս շեշտել է՝ յուրաքանչյուր պատասխանատու կառավարություն պարտավոր է լսել սեփական ժողովրդին ու որոշումներ ընդունել՝ ելնելով նրա շահերից և ոչ թե ենթարկվել արտաքին ուժերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում