Համաշխարհային պատմության մեջ չի եղել դեպք, որ ՍԴ նախագահին դատեն․ Հրայր Թովմասյան

Համաշխարհային պատմության մեջ չի եղել դեպք, որ ՍԴ նախագահին դատեն․ Հրայր Թովմասյան

Կա՞ դեպք, երբ ամբաստանյալը 27 ժամ պաշտպանական ճառ է ունեցել: Համաշխարհային պատմության մեջ չի եղել նման բան: Այս մասին Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանն էլ իր կողմից նշեց, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել նաև դեպք, որ ՍԴ նախագահին դատեն։

«Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնելու իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է: Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան: Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա այս դատական ակտից հետո»,- ասաց նա:

Թովմասյանի համոզմամբ՝ դատարանն իր գործողություններով միջամտել, խանգարել, թույլ չի տվել, որ ամբողջությամբ իրականացնի իր պաշտպանական ճառը:

«Ես չեմ ավարտում ճառս, արձանագրում եմ, որ դատարանը խոչընդոտում է իմ իրավունքների իրացմանը»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում