Apple-ը թողարկել է iOS 18 օպերացիոն համակարգը

Apple-ը թողարկել է iOS 18 օպերացիոն համակարգը

Ամերիկյան Apple կորպորացիան թողարկել է iOS 18 օպերացիոն համակարգը․ թարմացված տարբերակը կարող են ներբեռնել iPhone XS-ում ու դրանից հետո թողարկված բոլոր մոդելներում։

iOS 18-ն ունի RCS-ի աջակցություն, որը թույլ է տալիս փոխանցել հաղորդագրություններ, տեսանյութեր, լուսանկարներ։

Թարմացված օպերացիոն համակարգում հայտնվել են նաև էկրանի չափերը, հավելվածների դիրքն ու գույները փոխելու հնարավորություն։ «Լուսանկարներ» հավելվածն ամբողջությամբ թարմացվել է։

Ներկա դրությամբ Apple Intelligence արհեստական բանականության գործառույթներն անհասանելի են․ դրանք նախատեսվում է ներդնել  iOS 18.1-ում՝ հոկտեմբերին։ Կավելանան նաև լուսանկարների գեներացման գործիքներ, ինչպես նաև Siri ձայնային օգնականի ավելի լավարկված տարբերակը։

Օգտատերերի խնդրանքով iPadOS 18-ում ավելացվել են «Հաշվիչ» և «Նշումներ» հավելվածները։ Արդեն հնարավոր է կատարել մաթեմատիկական առաջադրանքներ՝ այդ թվում սխեմաների ու գրաֆիկների օգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում