Ո՞վ է Լիբանանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատուն

Ո՞վ է Լիբանանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատուն

Լիբանանի կառավարությունը փեյջերների պայթեցման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա՝ տեղի ունեցածն անվանելով «հանցավոր ագրեսիա»: Այս մասին ասվում է Լիբանանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության, նիստում, որի ընթացքում քննարկվել են տեղի ունեցածի հանգամանքները, նախարարների խորհուրդը միաձայն դատապարտել է իսրայելական այս հանցավոր ագրեսիան, որը Լիբանանի ինքնիշխանության լուրջ խախտում է։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբանանի կառավարությունը կապ է հաստատել ՄԱԿ-ի և մի շարք երկրների հետ, որպեսզի Իսրայելին պատասխանատվության կանչեն կատարվող գործողությունների համար:

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադին, հայտնել է, որ փեյջերների պայթեցման ժամանակ զոհվել է 8, որոնց մեծ մասը երեխաներ են և վիրավորվել է 2 800 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում