Փոխհրաձգություն` Wildberries-ի գրասենյակի մոտ․ կա երկու զոհ

Փոխհրաձգություն` Wildberries-ի գրասենյակի մոտ․ կա երկու զոհ

Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է,մեկը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել բիզնես կենտրոնի մոտ, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է։ Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո ոստիկանները բերման են ենթարկել մի քանի մարդու։

Ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը մի խումբ զինված մարդկանց հետ փորձել է գրավել Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում գտնվող ընկերության գրասենյակը: 

Զինված և դիմակավորված անձինք ներխուժել են նաև Դինամոյի վրա գտնվող Wildberries-ի գրասենյակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում