Հայաստանում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնը

Հայաստանում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնը

Հայաստանում հոկտեմբերի 1-ին կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը դարպաս կդառնա դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այդ մասին գրում է Tasnim գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կլինի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում և կբացվի Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ:

Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18․000 քմ տարածքի վրա, որից 10․000 քմ-ը ցուցահանդեսային տարածք կլինի․ այն ներառելու է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարն
Բիզնես (B2B) հանդիպումների համար կլինի կոնֆերանսների սենյակ, ինչպես նաև՝ բաց տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման համար:

Բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներ ու գործադիր տնօրեններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում