«Ռադիոլուր»-ի պատասխանը. Բաքվի փոխարեն՝ Ստեփանակերտ

«Ռադիոլուր»-ի պատասխանը. Բաքվի փոխարեն՝ Ստեփանակերտ

Ռադիոլուրի աշխատակիցները հաղորդման սենյակում փակցված ժամացույցների ներքո «Բաքու» անվանումը փոխարինել են «Ստեփանակերտ»-ով։

Երեկ Հանրային Ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը հրապարակել էր լուսանկար, որում ժամացույցներից մեկի ներքո գրված էր Բաքու։ Հրապարակումը բուռն արձագանք էր գտել, իսկ արդյունքում Ռադիոլուրի աշխատակիցների կողմից Ադրբեջանի մայրաքաղաքի անունը հանվել է ժամացույցի տակից, փոխարինվել օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի անվանումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում