Լիբանանում զոհերի թիվը հասել է 8-ի․ կա մոտ 60 վիրավոր

Լիբանանում զոհերի թիվը հասել է 8-ի․ կա մոտ 60 վիրավոր

Իսրայելական օդուժի կողմից Լիբանանի հարավային հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 59-ի։ Այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի բանակն այսօր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Համաձայն իսրայելական լրատվամիջոցների՝ հարվածը հասցվել է բնակելի շինությանը, որտեղ այդ պահին ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը, իսկ հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում