Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին. Սերժ Սարգսյան

Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․

Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:

Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:

Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովին արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում