Telegram-ը համագործակցում է ուժային կառույցների հետ․ Le Figaro

Telegram-ը համագործակցում է ուժային կառույցների հետ․ Le Figaro

Telegram մեսենջերը սկսել է համագործակցել ուժային կառույցների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ այլ երկրներում։ Այդ մասին գրում է Le Figaro-ն։

Ըստ պարբերականի՝ դա կապված է հարթակի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորման հետ։Հաղորդվում է, որ հետաքննության ճնշման տակ Դուրովը սկսել է քննարկել Telegram-ից «Մոտակայքում գտնվող մարդիկ» հավելվածը ջնջելու հարցը։ Թե որ երկրների ուժային կառույցների հետ է սկսել համագործակցել, չի հստակեցվում։ Մինչ այդ հարթակից օգտվել արգելել են ուկրաինացի չինովնիկներին։

Հիշեցնենք, որ Դուրովին ձերբակալել են օգոստոսի 24-ի երեկոյան՝ Փարիզում։ Դուրովը Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանից։ Նրան մեղադրում են վեց իրավախախտման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում