ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ՀՀ տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16-երը

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ՀՀ տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16-երը

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող  iPhone 16 մոդելի բջջային հեռախոսները։

«Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ»,-ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կոմիտեն նաև հայտնում է, որ մաքսային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում