20-ամյա վարորդը «Lexus»-ով կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

20-ամյա վարորդը «Lexus»-ով կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում