Արևմուտքը խուսափում է ՌԴ տարածքներին հարվածելու որոշում կայացնելուց

Արևմուտքը խուսափում է ՌԴ տարածքներին հարվածելու որոշում կայացնելուց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է այս շաբաթ քննարկել Վլադիմիր Զելենսկու հետ հարցը՝ կապված ԱՄՆ զենքով Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու արգելքի հնարավոր վերացման հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Նախագահը հետևողականորեն պահպանել է այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրված հեռահար հարվածներ հասցնելու զինատեսակները չպետք է օգտագործվեն Ռուսաստանի օբյեկտների դեմ: Նա չի փոխել իր քաղաքականությունը այս հարցի շուրջ: Նրա դիրքորոշումը մնում է նույնը: Դա այն հրահանգներն են, որ մենք տվել ենք Ուկրաինային: Մենք հասկանում ենք, որ նրանք խնդրել են վերանայել այդ քաղաքականությունը: Նախագահը անհամբերությամբ սպասում է այս շաբաթ հանդիպել նախագահ Զելենսկու հետ: Համոզված եմ, որ այս հարցը կբարձրացվի, սակայն նախագահը չի փոխել իր կարծիքը՝ կապված ԱՄՆ հեռահար զենքերով, Ռուսաստանի օբյեկտների դեմ կիրառելու արգելքի հետ»,- ասել է Քիրբին՝ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված բրիֆինգի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում