Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն օր օրի ընդլայնվում են․ Էրդողան

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն օր օրի ընդլայնվում են․ Էրդողան

Ռուս-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են․ երկու երկրների տնտեսական կապերն օր օրի ընդլայնվում են։ Ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաշերտ են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական․․․ Կան բազմաթիվ ուղղություններ, բայց հատկապես տնտեսական ոլորտում կապերն օրի օրի են խորանում»,-մասնավորապես նշել է Էրդողանը։

Հուլիսին ՌԴ փոխվարչախետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2024թ․ առաջին կիսամյակում կազմել է մոտավորապես 28 մլրդ դոլար՝ նույնքան, ինչքան անցած տարի էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում