Մայր աթոռ է ժամանել Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

Մայր աթոռ է ժամանել Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

Մայր աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այդ մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս մյուռոնի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։

Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Պոլսո հայոց պատրիարքի առանձնազրույցը:

Հիշեցնենք, որ օրերս ավարտվել է Մայր տաճարի վերանորոգումը, որը մեկնարկել էր 2018 թվականին։

Մյուռոնի օրհնությունը տեղի կունենան սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում