Իսրայելական ավիահարվածների զոհ է դարձել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի դուստրը

Իսրայելական ավիահարվածների զոհ է դարձել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի դուստրը

Իսրայելի կողմից Լիբանանի հարավային հատվածին հասցված ավիահարվածներից սպանվել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբ Նասրալլան։ Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ի աջակցություն «Հեզբոլլահի»՝ Զեյնաբ Նասրալլան բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով։  Դեռևս 2022 թվականին Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում Նասրալլան ասել էր, որ եղբոր նահատակվելուց հետո ծնողներն արցունք  չեն թափել։

Հասան Նասրալլայի ավագ որդին` Հադին, ով «Հեզբոլլահի» մարտական թևի անդամ էր, զոհվել է 1997 թվականին` իսրայելցիների հետ մարտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան թիրախավորել է Լիբանանի հարավը։ Համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության՝ ավիահարվածների զոհ է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2 000-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում