Իսրայելը Բեյրութին հասցրել է երբևէ ամենահզոր հարվածները

Իսրայելը Բեյրութին հասցրել է երբևէ ամենահզոր հարվածները

Իսրայելի հարվածները Բեյրութի հարավային արվարձանների վրա դարձել են մեկ տարվա ընթացքում ամենահզոր հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

РИА Новости-ի փոխանցմամբ, Բեյրութում լսվել է մոտ տասը պայթյուն, Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից տեսանելի էին ծխի սյուներ: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ բրիգադի գեներալ Դանիել Հագարի՝ Իսրայելը ճշգրիտ օդային հարված է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ»-ի գլխավոր շտաբին, որը գտնվում է Դախիա թաղամասի կենտրոնում, բնակելի շենքերի տակ:

«Դա Բեյրութի վրա ամենահզոր հարձակումն էր «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև գրեթե մեկ տարվա ընթացքում», – գրում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում