Ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները Վալանսում հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen ակումբի ֆուտբոլիստների վրա։ Տեղեկությունը հայտնում է Nouvelles d ‘ Arménie-ն:

Պարբերականը նշում է որ սեպտեմբերի 29-ին հայկական ակումբը 2:0 հաշվով հաղթել է Վալանսում կայացած խաղը: Դրանից գազազած՝ ֆրանս-թուրքական թիմի երկրպագուները մտնելով խաղադաշտ ու ռասիստական և հակահայկական վիրավորանքներ հնչեցնելով՝ դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։ 

Ոստիկանության միջամտությամբ խաղը դադարեցվել է, իսկ վնասվածքներ ստացած  հայ ֆուտբոլիստները տեղափոխվել են հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում