Իսրայելի ավիացիան հարվածել է «Հեզբոլլահ»-ի մոտ 120 օբյեկտի

Իսրայելի ավիացիան հարվածել է «Հեզբոլլահ»-ի մոտ 120 օբյեկտի

Իսրայելի պաշտպանական բանակը հայտնել է, որ երկրի ավիացիան հարվածել է «Հեզբոլլահ»-ի շարժման մոտ 120 օբյեկտների, այդ թվում՝ շտաբների ու ենթակառուցվածքների:

«Իսրայելի ավիացիան հարվածել է «Հեզբոլլահ»-ի մոտ 120 ահաբեկչական օբյեկտների Հարավային Լիբանանում և երկրի խորը տարածքներում: Հարվածի ենթարկված օբյեկտների թվում եղել են այն շտաբները, որոնք օգտագործվում էին «Հեզբոլլահ»-ի տարբեր ստորաբաժանումների կողմից, և ահաբեկչական ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում էին Իսրայելի պետության դեմ ահաբեկչական գործունեություն պլանավորելու և իրականացնելու համար։ Բոլոր հարվածներն իրականացվել են հետախուզական տվյալների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում