ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում