Իսրայելը մտադիր է 1-2 կմ խորանալ Լիբանանի տարածքում․ ԶԼՄ-ներ

Իսրայելը մտադիր է 1-2 կմ խորանալ Լիբանանի տարածքում․ ԶԼՄ-ներ

Իսրայելը պլանավորում է «Հեզբոլլահ»-ի դեմ իրականացվող օպերացիայի առաջին փուլում 1-2 կմ խորանալ Լիբանանի տարածքում։ Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Al Hadath հեռուստաալիքն էլ իր հերթին հաղորդել է, որ իսրայելցի զինվորականները մտադիր են 500 մետր խորանալ Լիբանանի տարածքում։

Հիշեցնենք, որ իսրայելական բանակը հայտարարել է, որ երկուշաբթի «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում՝ թիրախավորելով լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման թիրախները սահմանային շրջաններում։

Զինվորականները նշել են նաև, որ իսրայելական օդուժը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով տարածքում գտնվող ռազմական թիրախներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում