Լիբանանում սպասվում է հումանիտար աղետ

Լիբանանում սպասվում է հումանիտար աղետ

Լիբանանում հումանիտար իրավիճակը մոտենում է աղետալի դրության՝ Երկրի շրջաններից փախստականների մեծ հոսքի ֆոնին, որոնք ռմբակոծվում են Իսրայելի կողմից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարությունում սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարը:

Նախարարի խոսքով՝ ժամանակավոր տեղավորման կենտրոններն ընդունել են շուրջ 150 հազար մարդու, ընդ որում՝ հնարավորությունները ներում են Պարենի պահանջների միայն 50 տոկոսն ու առաջին անհրաժեշտության իրերի 70 տոկոսը ապահովելու համար: Նախարարի փոխանցմամբ՝ 400 հազար փախստականներ այսօր մնում են առանց կենտրոններում տեղավորվելու հնարավորության՝ տեղերի պակասի պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում