Երևան-Սևան ճանապարհին «GAZel» է կողաշրջվել․ կան զոհեր ու տուժածներ

Երևան-Սևան ճանապարհին «GAZel» է կողաշրջվել․ կան զոհեր ու տուժածներ

Երևան–Սևան ճանապարհին «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է և դուրս եկել երթևեկելի հատվածից։ Այդ մասին հայտնում է  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ.Թ.)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի տեղեկություններով էլ՝ «GAZel»–ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:
Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, մնացածի վիճակը միջին ծանրության է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում