Բաքվում հայ պատանդների թիվը 80-ից ավելի է. ՄԱԿ-ը ոչինչ չարեց Արցախի համար, չդատապարտեց Ադրբեջանին

Բաքվում հայ պատանդների թիվը 80-ից ավելի է. ՄԱԿ-ը ոչինչ չարեց Արցախի համար, չդատապարտեց Ադրբեջանին

Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բողոքի ակցիա է, որի նպատակը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ նաև Հայաստանում համապատասխան գերատեսչությունների, կառույցների առաջ հայ պատանդների, գերեվարված անձանց, անհետ կորածների ճակատագրերի հարցը բարձրացնելն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում