Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու․ «Փաստ»

Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վեց տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու, ավելի ստույգ՝ քպացնելու համար՝ ՏԻՄ-եր, բուհեր, պետական այլ կառույցներ: Հիմա, ինչպես երևում է, հերթը հասել է զինկոմիսարիատներին: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության 15 ստորաբաժանումներից առնվազն 8-9-ի պետերին, այսինքն՝ տարածքային զինկոմներին «ակնարկել» են, որ նրանք պատրաստ լինեն դիմում գրելու և հեռանալու:

Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ցանկանում են այս ոլորտում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի՝ անկախ նրանից՝ որքանով են նրանք պատկերացնում այդ աշխատանքը: Սակայն, ըստ երևույթին, հասկանալով, որ այդպիսի գլոբալ փոփոխությունները կարող են «գցել ոտքներին», առկախել են գործընթացը՝ այդուամենայնիվ հասկացնելով, որ թեման փակ չէ, ճամպրուկները միշտ հավաքած պահեն: Առավել ևս, որ այդ օրերին պաշտպանության նախարարը Հայաստանում չի եղել. սպասել են նրա՝ ԱՄՆ-ից վերադառնալուն: Որոշ ժամանակ անց թեման նորից ակտուալ է դարձել, ավելին, օրերս տեղեկություններ տարածվեցին, որ իսկապես որոշ զինկոմներ ազատվել են աշխատանքից, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական պարզաբանում չտրվեց:

Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ այս ոլորտում որոշակի խմորումներ են ընթանում, ինչը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներքին դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ ինչքան էլ պաշտոնյաների նշանակում-ազատումը բնականոն գործընթաց է, այս ոլորտը չափազանց սպեցիֆիկ է, և, առավել քան այլ ոլորտներ, այստեղ կարևոր է թե՛ փորձառությունը, թե՛ տարածքը ճանաչելը, թե՛ աշխատանքի նրբություններին լիարժեք տիրապետելը: Եվ «ներսում» անհանգիստ են, որ «սվոյացման» ճանապարհին պատահական մարդիկ կարող են հայտնվել այդ պաշտոններում, ինչպես այս իշխանության օրոք նաև մյուս ոլորտներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում