Հռոմի պապը հանդիպել է Զելենսկու հետ

Հռոմի պապը հանդիպել է Զելենսկու հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Քահանայապետի և Զելենսկիի հանդիպումը տևել է 35 րոպե։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։

Առանձնազրույցից հետո Հռոմի պապն Ուկրաինայի նախագահին բրոնզե հուշատախտակ է նվիրել՝ ծաղկած ծաղկով և «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։

Վոլոդիմիր Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրել է յուղաներկ կտավ՝ «Բուչայի կոտորածը։ Մարիչկայի պատմությունը»։

Քահանահապետի հետ հանդիպումից հետո Զելենսկին և նրա պատվիրակությունը գնացել են Պետքարտուղարություն՝ բանակցությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում