Եվրոպային ժամանակ չի մնացել աշխարհում իր դիրքերը պաշտպանելու համար

Եվրոպային ժամանակ չի մնացել աշխարհում իր դիրքերը պաշտպանելու համար

ԵՄ-ն մոտենում է բեկումնային կետին: Եվրոպային գրեթե ժամանակ չի մնացել դաժան աշխարհում իր դիրքերը պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

Bloomberg-ի տվյալներով՝ քաղաքական կաթվածի, արտաքին սպառնալիքների և տնտեսական անկման համադրությունը սպառնում է վերջ դնել ինքնուրույն ու գլոբալ ուժ դառնալու ԵՄ-ի հավակնություններին, ինչը անդամ երկրներին դրդում է պաշտպանել սեփական շահերն առանձին:

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում ու Չինաստանում նույնպես խնդիրներ կան, բայց երկու երկրներն էլ ունեն համակարգեր, որոնք հիմնականում կենտրոնացնում են որոշումների կայացման գործընթացը և հսկայական քանակությամբ մասնավոր կամ պետական կապիտալ են գեներացնում պաշտպանության և առաջադեմ տեխնոլոգիաների մեջ ներդրումների համար:

«Եվրոպան չունի այդ առավելություններից ոչ մեկը», – նշվում է հոդվածում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում