«Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է

«Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է

«Կոչ եմ անում Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին, որ գան, մասնակցեն, ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյան, նա ասել է, որ շատ է ցանկանում, որ մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև Երևանի մտահոգ քաղաքացի։

«Էն որ իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, պետք է գիտակցեն, որ ով հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարի, ոնց է նրանց համար գինը գոյանում։ Որ ավտոբուսներում կամերա է դրված՝ չի աշխատում, կեղծ ստվերի դեմ է պայքարում։ Որ պայքարեն ու հեղինակավոր իրենց խոսքն ասեն։ Չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, ով մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ստիպված լինի չխոսել»,-ասել է Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում