Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը չպետք է լքեն այդ երկիրը․ ԵՄ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը չպետք է լքեն այդ երկիրը․ ԵՄ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը չպետք է լքեն այդ երկիրը՝ չնայած Իսրայելի կոչերին և գործողություններին: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների խորհրդակցության ավարտին:

«Մենք լիովին աջակցում ենք ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին, ԵՄ անդամ պետություններից ոչ մեկը հանդես չի եկել Լիբանանից նրանց դուրսբերման օգտին», – ասել է Բորելը: Նա նաև ընդգծել է, որ Լիբանանում այդ առաքելության աշխատանքը դադարեցնելու որոշում կարող է ընդունել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ավելի վաղ Փարիզում Իսրայելի դեսպան Ջոշուա Զարկան հայտարարել էր, որ Ֆրանսիան և մյուս երկրները, որոնց զինծառայողները մասնակցում են Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությանը, պետք է պահանջեն խաղաղապահներին հետ քաշել սահմանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում