Իրանին չի կարող խանգարել ԱՄՆ ՀՕՊ համակարգերի տեղակայումն Իսրայելում

Իրանին չի կարող խանգարել ԱՄՆ ՀՕՊ համակարգերի տեղակայումն Իսրայելում

Իրանական կողմը խնդիր չի համարում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համալիրի տեղակայումն Իսրայելում, դա ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատերազմի և ահաբեկման ակտ: Ինչպես փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն:

«Հակահրթիռային համակարգի տեղակայման հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է։ Այն իրենից ներկայացնում է հոգեբանական պատերազմի տարր: Դրանում մենք առանձնահատուկ խնդիր չենք տեսնում», – նշել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում