Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Գրիգորյան

Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Գրիգորյան

Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը։ Այսօր այս մասին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում գործընթացը։ Ստորագրման պահին տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն կլինի։ Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանում չեն վավերացնի»,-նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով նրան, որ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում, փոխվարչապետն ասաց. «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչեւ այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում