Ռուբեն Վարդանյանը դադարել է ԿամԱԶ-ի համասեփականատեր լինելուց
21/10/2024 13:08
Նմանատիպ
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դադարել է բաժնեմաս ունենալ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը ցուցակագրված էր որպես ԿամԱԶ բեռնատարների խոշորագույն ռուսական արտադրողի բաժնետերերից:
Ինչպես գրում է kommersant.ru-ն, գործարարի՝ «Ավտոինվեստ»-ում ունեցած 15% մասնաբաժինը հոկտեմբերի 17-ին փոխանցվել է Դմիտրի Արտյակովին՝ «Ռոստեկ»-ի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովի որդուն։ Այս փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում