Սահմանագծման և սահմանազատման կանոնակարգը վավերացվեց
Նմանատիպ
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնները և վավերացման ուղարկել օրենսդիր մարմնի լիագումար նիստին, որը կսկսվի երեքշաբթի։
«Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 3 պատգամավոր, որոշումն ընդունվեց»,- ասաց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել այս փաստաթղթի ընդունմանը։
Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում ներկայացրել էր կանոնակարգը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Երեքշաբթի օրը այն կընդգրկվի խորհրդարանի հիմնական օրակարգում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը հրապարակել էր Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին դրույթների վավերացման նախագիծը։
Օրինագծի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները սահմանազատման գործընթացում կօգտագործեն բոլոր քարտեզները, ինչպես նաև իրավական հիմք ունեցող փաստաթղթերը։ Կանոնակարգերը կազմված են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պետք է վավերացվեն նաև Ադրբեջանի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում