Իրանը որոշել է իսրայելական այն թիրախները, որոնց հարվածելու է

Իրանը որոշել է իսրայելական այն թիրախները, որոնց հարվածելու է

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ երկրի վրա ցանկացած հարձակում Թեհրանը կդիտարկի որպես «կարմիր գծի» հատում: Նա ասել է, որ իրանական հրամանատարությունն արդեն «որոշել է իր բոլոր թիրախները»՝ Իսրայելին պատասխան հարված հասցնելու համար:

«Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման դեպքում անհրաժեշտ պատասխանը կտրվի։ Այժմ մենք սահմանել ենք Իսրայելում մեր բոլոր թիրախները, որոնք կենթարկվեն հրթիռային աննախադեպ հարվածների»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Դիվանագետը նաև քննադատել Է ԱՄՆ-ին։ Նրա կարծիքով՝ առանց նրանց աջակցության Իսրայելը չէր կարողանա ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում և Գազայի հատվածում։

«Եթե ամերիկացիներն իսկապես քաղաքական կամք դրսևորեին, նրանք կկարողանային կանգնեցնել Իսրայելին և դադարեցնեին հարձակումները»,-նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում