Նոր պայքար արդարադատության նախարարի համար․ «Հրապարակ»

Նոր պայքար արդարադատության նախարարի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, եւ իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։ Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջեւ:

Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ եւ Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է: Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, իսկ եթե մոռանանք այս թատրոնի մասին, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ում մեկ մարդ է որոշում կայացնում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում