Իրանին հարևանները հավաստիացրել են, որ թույլ չեն տա Իսրայելին իրենց տարածքն օգտագործի հարվածի համար

Իրանին հարևանները հավաստիացրել են, որ թույլ չեն տա Իսրայելին իրենց տարածքն օգտագործի հարվածի համար

Թեհրանին սահմանակից բոլոր պետությունները վստահեցրել են, որ թույլ չեն տա Իսրայելը օգտագործի իրենց տարածքը՝ Իրանին պատասխան հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր բոլոր հարևանները մեզ հավաստիացրել են, որ թույլ չեն տա իրենց տերիտորիան ու օդային տարածքն օգտագործվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է Արաղչին IRIB հեռուստաալիքի ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում