Ընտրությունների հաջորդ օրն ընդդիմությունը ոչինչ չի կարողանա անել․ Իվանիշվիլի

Ընտրությունների հաջորդ օրն ընդդիմությունը ոչինչ չի կարողանա անել․ Իվանիշվիլի

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն անկարգություններ չեն լինի:

«Ոչինչ տեղի չի ունենա ընտրություններից հետո, երկրորդ օրը շատ հանգիստ կլինի։ Ոչ թե երկրորդ օրն է որոշիչը, այլ ամեն օրը, ամեն շաբաթն ու ամեն ամիսը։ Քանի դեռ պատերազմն Ուկրաինայում չի ավարտվել, որոշիչ և կարեւոր կլինի տարվա յուրաքանչյուր օրը»,-հայտարարել Է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը դեռ լարված կլինի ուկրաինական հակամարտության պատճառով:

Երկրի ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ «Վրացական երազանքը» ծրագրում է կեղծել ընտրությունների արդյունքները, իսկ դրան կարող են հաջորդել ընդդիմության բողոքները, որոնք ընտրությունները լեգիտիմ չեն համարի: Իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները սադրանքներ են նախապատրաստում աշնանային ընտրությունների համար, սակայն Վրաստանի իրավապահ ծառայությունները անկարգություններ թույլ չեն տա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում