Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շտապօգնության մեքենաներին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շտապօգնության մեքենաներին

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների զոհ են դարձել շտապօգնության չորս աշխատակիցներ, հինգը վիրավորվել են։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է չորս բուժաշխատող, հինգը վիրավորվել են»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ իսրայելական օդուժը հարվածել է շտապ օգնության երեք մեքենայի։

«Առողջապահության նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է անում դադարեցնել պատերազմական հանցագործությունների այս սարսափելի շարքը», – նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում