Խավիեր Բարդեմի ու Պենելոպե Կրուսի սիրո պատմությունը սկսել է դեռ երիտասարդ տարիներից
Նմանատիպ
Խավիեր Բարդեմն ու Պենելոպե Կրուսը կապված էին իրենց ծանոթության պահից, բայց միայն տարիներ անց նրանց միջեւ վերջապես սկսեցին հարաբերություններ ձևավորվել: Այս մասին գրում է style.news.am-ը։
Gentleman’s Journal-ին տված հարցազրույցում 55-ամյա Բարդեմը հիշել է, թե երբ է առաջին անգամ հանդիպել իր կնոջը՝ 50-ամյա Կրուսին:
«Նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 22… Դա նրա առաջին ֆիլմն էր. իմ առաջին ֆիլմերից մեկը: Մեծ ֆիլմ: Մենք հանդիպեցինք հանդերձարանում, նայեցինք միմյանց, և կարծում եմ, ինչ-որ բան տեղի ունեցավ: Մի բան, որը բացատրություն չունի և դուրս է տրամաբանությունից ու դատողությունից: Բայց այն ժամանակ մենք ունեինք տարբեր կյանքեր, տարբեր նպատակներ, խնդիրներ ու ձգտումներ։ Բայց մի բան կար՝ էներգիա, քիմիա… Դա պահպանվեց այսպես երկար, թեև մենք երկար տարիներ չէինք տեսնվել, չէինք խոսում իրար հետ»։
Մոտ 15 տարի անց՝ 2008 թվականին, Կրուսը և Բարդեմը վերամիավորվեցին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ռոմանտիկ կերպով՝ Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ավելի ուշ՝ 2010 թվականի «Գոյա» մրցանակաբաշխության ժամանակ, նրանք առաջին անգամ պաշտոնապես ներկայացան հանրությանը որպես զույգ և ամուսնացան 2010 թվականի հուլիսի 13-ին Բահամյան կղզիներում:
«Մենք հասկացանք, որ այդ զգացմունքը դեռ կենդանի է։ Շատ կենդանի»,- ասել է Բարդեմը «Վիկի Կրիստինա Բարսելոնա» ֆիլմի նկարահանման հրապարակում Կրուսի հետ վերամիավորվելու մասին: «Ի զարմանս մեզ, այնպես եղավ, որ այդ պահին մենք երկուսս էլ մենակ էինք, ուստի եղավ այն, ինչ բնականաբար պիտի լիներ՝ երկու հոգի վերամիավորվեցին, քանի որ նրանք ունեին շատ ընդհանրություններ, շատ ավելին, քան սպասում էին»:
Կրուսն ու Բարդեմն ունեն երկու երեխա՝ 13-ամյա որդի Լեոն և 11-ամյա դուստր Լունան: Դերասանական զույգը (երկուսն էլ Օսկարի դափնեկիրներ) միասին նկարահանվել են նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Խորհրդականը», «Բոլորը գիտեն», «Սիրով՝ Պաբլո» և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում