Քլոե Քարդաշյանի Hermes Birkin պայուսակն արժե 300 հազար դոլար
24/10/2024 17:10
Նմանատիպ
Քլոե Քարդաշյանը շքեղության երանգ է հաղորդել իր առօրյա, սպորտային տեսքին։ Այս մասին գրում է style.news.am-ը։
Ռեալիթի շոուի աստղը հագել է սև գլխանոցով շապիկ, սռնապաններ և հողաթափեր։ Բայց նրա տեսքի առանցքը եղել է կոկորդիլոսի պրինտով Hermes Birkin պայուսակը, որի արժեքը հասնում է 300,000 դոլարի:
Hermès White Niloticus Crocodile Himalaya Birkin պայուսակը ներկայումս հասանելի է առցանց տարբեր վերավաճառքի կայքերում, որոնց գները տատանվում են $173,500-ից $315,000:
Քլոեն ընտանիքի միակ անդամը չէ, ով ունի այս Birkin պայուսակը:
Նրա քույր Քիմը նույնպես ունի Birkin-ի նման պայուսակ՝ նույն գունապնակով, բայց նրա պայուսակը Քլոեիից փոքր է թվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում