Ռուսական բանակն անցել էլ է Կուրսկի շրջանում ուկրաինացի զինծառայողների ոչնչացմանը․ Պուտին

Ռուսական բանակն անցել էլ է Կուրսկի շրջանում ուկրաինացի զինծառայողների ոչնչացմանը․ Պուտին

Կուրսկի շրջանում ռուսական զորքերի կողմից շրջափակման մեջ է հայնտվել մոտ երկու հազար ուկրաինացի զինվոր։ Ռուսաստանի զինված ուժերը սկսվել են նրանց ոչնչացման գործողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի փակմանն ունեցած ելույթի ժամանակ։

«Ուկրաինական կողմը փորձում է ներսից ճեղքելով իր զինծառայողներին դուրս բերել շրջափակումից, սակայն բոլոր քայլերն ապարդյուն են։ Ռուսական բանակը ձեռնամուխ է եղել այդ խմբավորման ոչնչացմանը»,-նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին ներխուժեցին Կուրսկի մարզ, իսկ սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ ռուսական զորքերի լայնածավալ հակահարձակման մեկնարկի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում