Այս պահին պատերազմի վտանգ չկա, սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ԳՇ պետ
28/10/2024 16:50
Նմանատիպ
Այս պահին պատերազմի վտանգ չկա, սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը։
«Ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա, իրավիճակը սահմաններում գնահատվում է իբրև հարաբերական կայուն», – ասաց նա ճեպազրույցում։
Ասրյանը՝ մեկնաբանելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա սկսել COP-29-ից հետո, նկատեց, որ ԱԳ նախարարը տվել է ռազմաքաղաքական, իսկ ինքը տալիս է ռազմական գնահատական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում