Հոակին Ֆենիքսը դարձավ 50 տարեկան

Հոակին Ֆենիքսը դարձավ 50 տարեկան

Այսօր հոկտեմբերի 28-ին լրացավ Խոակին Ֆենիքսի ՝ մեր ժամանակների ամենազարմանալի ամերիկացի դերասաններից մեկի 50-ամյակը։ Ֆենիքսը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ի զորու է խաղալ ցանկացած դեր ՝ հռոմեական կայսրից մինչև հոգեկան։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ ադրադառնալով Ֆենիքսի լավագույն դերերին ու համարձակ փորձերին, որոնցով լի է ժամանակակից կինոյի գլխավոր Ջոկերի ուղին:

Ֆենիքսը չի հանդուրժում հարցազրույցներն ու մամուլի ասուլիսները, նա կարող է հրաժարվել նաև այն նախագծերից, որն ինքն է հորինել։ Ի վերջո, ոչ ոք վաղուց չի կասկածում, որ Ֆենիքսը բարդ բնավորություն ունեցող մարդ է, և դրա համար չէ, որ նրան սիրում են։ Տասնամյակներ շարունակ դերասանը հանդիսատեսին անգնահատելի խաղ է ցուցադրում՝ փոխանցելով անհավանական վերամարմնավորումներ։

1993 թվականի հոկտեմբերի 31-ին Խոակինի գրկում նրա եղբայրը, իննսունականների ամենահեռանկարային դերասաններից մեկը՝ Ռիվեր Ֆենիքսը, մահացել է չափից մեծ դոզայից: Ողբերգությունը տեղի է ունեցել Հելոուինի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ Ջոնի Դեփին պատկանող The Viper Room ակումբում։ Ջոնիի ելույթի ժամանակ Ռիվերի ինքնազգացողությունը վատացել է, անվտանգության աշխատակիցները նրան դուրս են տարել փողոց, իսկ Խոակինի կանչած շտապօգնությունը չի կարողացել փրկել 23-ամյա դերասանին։

Այս դեպքից առաջացած աղմուկը խանգարել է ընտանիքին վերապրել ողբերգությունը և ստիպել դերասանին եզրակացություններ անել մամուլի և ընդհանրապես հրապարակայնության վերաբերյալ: Դեպքից հետո Ֆենիքսը մեկ տարով հեռացել է մասնագիտությունից, ընտանիքի հետ մեկնել Կոստա Ռիկա։ Խոակինի խոսքերով՝ նրա և եղբոր միջև մրցակցություն երեբեք չի եղել, երեբեք իրեն եղբոր ստվերում չի զգացել, որի հեղինակությունն օր օրի աճում էր։ Ավելին՝ մահից ոչ շատ առաջ Ռիվերն ասել է Խոակինին, որ համոզված է՝ նա շատ ավելի հայտնի դերասան կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում