Սաակաշվիլին կոչ է արել սկսել բողոքի մեծ ցույցեր և չգնալ խորհրդարան

Սաակաշվիլին կոչ է արել սկսել բողոքի մեծ ցույցեր և չգնալ խորհրդարան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայումս կալանքի տակ է, ԿԸՀ-ի կողմից երկրում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սկսել է իր կողմնակիցներին դրդել բողոքի ցույցերի ու կոչ է արել չճանաչել քվեարկության արդյունքները։

«Իհարկե, ոչ ոք չպետք է մտնի խորհրդարան։ Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, թե ինչպես են մեզ խաբել: Հիմա բողոքի մեծ ակցիաների ժամանակն է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ պայքարում ենք ազատության համար, և մենք ժողովուրդ ենք, որը չի համակերպվի անարդարության հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել Է Սահակաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում