ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է «Ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. «Ժողովուրդ»
29/10/2024 07:40
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը 20.08.2024 թ. հոդված էր հրապարակել այն մասին, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։
Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում