Վրաստանին սպառնում է սահմանադրական ճգնաժամ

Վրաստանին սպառնում է սահմանադրական ճգնաժամ

Վրաստանին սպառնում է սահմանադրական ճգնաժամ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Նա պարզաբանել է, որ Վրաստանի նախագահը հրաժարվում է ճանաչել խորհրդարանի ընտրությունների օրինականությունը, հատկապես երբ ինքը պետք է հրավիրի խորհրդարանի առաջին նստաշրջանը: Հետևաբար, ըստ Լեհաստանի ԱԳ նախարարի, դա կարող է հանգեցնել քաղաքական ու սահմանադրական ճգնաժամի։

«Վրաստանում նախագահն է հրավիրում խորհրդարանի առաջին նստաշրջանը, իսկ նա բավականին պարզ է արտահայտել իր մոտեցումը։ Նախագահը ոչ միայն չի ճանաչում ընտրությունների արդյունքները, այլև մարդկանց կոչ է արել բողոքի զանգվածային ցույցեր սկսել»,- ասել է Սիկորսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում