Բակտերիալ վարակի պատճառով երգչուհի Ադելի ձախ ականջը վնասվել է
Նմանատիպ
Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը պատմել է, որ բակտերիալ վարակի պատճառով մասամբ կորցրել է ձախ ականջում լսելու ունակությունը: Այս մասին հայտնում է Sun-ը։
«Ես ականջի ինֆեկցիա ունեմ, որը նախկինում երբեք չեմ ունեցել: Այն ավելի շատ է ցավում, քան ծննդաբերությունը: Սա հազվադեպ, ջրային բակտերիա է և շատ դժվար է բուժել: Մի քանի օր սխալ հակաբիոտիկներ ընդունեցի, որից հետո բժիշկներն ինձ վերջապես տվեցին այն ինչ պետք էր»,- Ադելի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ Ադելը վարակվել է օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տասնօրյա համերգային շրջագայությամբ գտնվելու ժամանակ։
Երգչուհին հավելել է, որ չի ծրագրում հրապարակայնորեն հայտարարել իր ընտրյալ Ռիչ Փոլի հետ հարսանիքի օրը, ինչպես նաև նշել է, որ ներկայումս չի պատրաստվում նոր երաժշտություն հրապարակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում