Ուկրաինային սպառնում է մահացու նոր վտանգ

Ուկրաինային սպառնում է մահացու նոր վտանգ

Ուկրաինայում այլալեզու բնակիչների հանդեպ հետապնդման քաղաքականությունն ավելի մեծ վնաս է հասցնում երկրին, քան Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը։

«Դա մահացու է մահացու վտանգ է, ինչն Ուկրաինային ավելի մեծ վնաս է պատճառում, քան մարտական գործողությունները: Լեզվական, կրոնական և այլ խտրականության արդյունքում միլիոնավոր, հնարավոր է՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ երկրի ներսում դառնան մերժվածներ»,- հայտարարել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունները նման գործողություններով ջախջախում են հասարակությանը, «ասես բարձրությունից նետված հայելի, որի բեկորների վրա ոտքերն են դոփում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում